Մատչելիության հղումներ

Հայաստանի պատգամավորները հետեւելու են Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին


Ուկրաինայում կիրակի օրը կայանալիք Գերագույն Ռադայի ընտրություններին հետեւելու համար՝ դիտորդական տարբեր առաքելությունների հրավերով այսօր Կիեւ են մեկնելու Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներ: Հանրապետական Սամվել Նիկոյանը ընտրությունները դիտարկելու է ԵԱՀԿ-ի առաքելության կազմում:

«Կանխատեսումներ անել չէի ցանկանա, իսկ տեսակետ հայտնելը կլիներ ոչ մասնագիտական: Երբ անցյալ տարվա նոյեմբերին Կիեւում էինք եւ ներկա եղանք հանրահավաքին Մայդանում, զգացի հասարակության բուռն աջակցությունը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սամվել Նիկոյանը:

Պատասախանելով հնարավոր ընտրախախտումների մասին հարցին, Սամվել Նիկոյանը ասաց. «Չեմ կարծում, որ ընտրությունները իդեալական կլինեն, բայց, ամեն դեպքում, ողջ գործընթացը լինելու է օրենքի շրջանակներում»:

Պատգամավորը նաեւ նշեց, թե չի պատրասվում հետեւել Բելառուսի խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ մասնակցած ընդդիմադիր պատգամավոր Աղասի Արշակյանի օրինակին եւ խանդավառ ելույթ ունենալ տեղի հեռուստատեսությամբ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG