Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան՝ «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը պատրաստ է առանձին մասնակցել առաջիկա ընտրություններին»


«Հայաստանի ժողովրդական կուսակցությունը պատրաստ է առանձին մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց առանձին կմասնակցենք, թե դաշինքով՝ այդ մասին վաղ է խոսել»,֊ այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:


Խոսելով Հայաստան ընդդիմադիր շարժմանը մասնակցելու մասին, Ստեփան Դեմիրճանն ասաց՝ «Դաշինքի մեջ ընդգրկված կուսակցությունները, առաջին հերթին, պետք է գործեն դաշինքի կազմում եւ նաեւ, որպես ամբողջական դաշինք, համագործակցեն տարբեր քաղաքական ուժերի հետ: Ցավոք, որոշ կուսակցություններ խախտել են այդ սկզբունքը»:

«Նաեւ, իհարկե, նախընտրական տարի է, եւ ես հասկանում եմ ոմանց փնտրտուքը: Ով կողմնորոշման խնդիր ունի՝ որքան շուտ կողմնորոշվի, այնքան ավելի լավ»,֊ ավելացրեց Ստեփան Դեմիրճյանը:

Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG