Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան՝ «Գազի սակագինը կարող է շատ ավելի ցածր լինել»


Ռուսաստանյան գազի սակագինը կարող է շատ ավելի ցածր լինել՝ հայտարարեց այսօր Հայ֊ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը:

«Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո այս ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել եւ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ մարտի սկզբներին վարչապետի մոտ քննարկելուց հետո ես նամակ եմ հղել «Գազպրոպի» ղեկավար պարոն Միլլերին՝ որոշակի առաջարկություններով: Ուրբաթ օրը մենք պատասխան ենք ստացել պարոն Միլլերից՝ «Գազպրոմը» պատրաստ է մինչեւ այս ամսվա վերջը ստորագրել համապատասխան պայմանագրեր, որոնք հնարավորություն կտան բնակչությանը եւ արդյունաբերողներին վճարելու շատ ավելի ցածր գներով, քան նախատեսվում էր»,֊ ասաց Սերժ Սարգսյանը:

«Ես չեմ կարող գինն ասել, բայց չեմ կարծում, որ բնակչության եւ արդյունաբերողների համար թանկացումը լինելու է այնպիսին, որ ազդի նրանց բյուջեների վրա»,֊ ավելացրեց նա:

Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG