Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան՝ «Գազի շուրջ բանակցությունները շարունակվում են, բայց գինը դժվար թե փոխվի»


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հայտնեց, որ «ռուսաստանյան գազի շուրջ բանակցությունները շարունակվում են, բայց գնի փոփոխություն դժվար թե լինի»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ է պատրաստվում անել կառավարությունը գազի գնի աճի պատճառով տուժած բնակչության վիճակը մեղմելու համար, Անդրանիկ Մարգարյանն ասաց՝ «Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, չենք ցանկանում ասել, թե ինչ ենք անում, բայց որ միջոցներ կձեռնարկվեն իրավիճակը մեղմելու համար՝ դա փաստ է»:

Հարցին, թե արդյոք չի կայացվի «գույք պարտքի դիմաց» նոր գործարք, վարչապետը պատասխանեց՝ «Առայժմ ոչինչ չեմ ցանկանում մանրամասնել»:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG