Մատչելիության հղումներ

Երեք վրացիները եւ լեհը վտարվել են Բելառուսից


Բելառուսում ձերբակալված 3 վրացիները այսօր ազատ են արձակվել եւ վտարվել երկրից: Նրանց ոստիկանություն էին տարել մարտի 20-ին՝ Մինսկում չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար:

Բելառուսի ոստիկանությունը ազատ է արձակել նաեւ լեհ պատգամավոր Յարոսլավ Յագիելոյին, որը նույնպես ձերբակալվել էր մարտի 20-ին: Լեհաստանում իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորը պարտավոր է մինչեւ ժամը 18-ը հեռանալ Բելառուսից:

Մինչդեռ այսօր մի քանի հարյուր մարդ շարունակում է բողոքի գործողությունը Մինսկի կենտրոնում, պահանջելով վերանայել այս կիրակի կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG