Մատչելիության հղումներ

Միասնական ուղղագրություն շուրջ վեճերը շարունակվում են


Մինչդեռ Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը կողմ է միասնական ուղղագրությանը: Սակայն, նրա կարծիքով, նախ պետք է քննարկվի, թե ինչպես է իրականացվելու անցումը այդ ուղղագրությանը:

«Բացի այդ, լեզվի միասնականության հարցը դատարանում լուծվելիք հարց չէ», - ասաց պարոն Միրզոյանը՝ հավանաբար, ակնարկելով Պարույր Հայրիկյանին, ով վերջերս փորձել էր դատարանի միջոցով լուծել ուղղագրության հարցը:

Համենայն դեպս, լեզվի տեսչությունը 2006-2010 թվականների իր ծրագրում նախատեսում է համագումարներ եւ սեմինարներ անցկացնել, որտեղ հայաստանցի եւ սփյուռքի մասնագետները կքննարկեն միասնական ուղղագրությանն անցնելու հարցերը: «Սակայն մոտ ապագայում միասնական ուղղագրության մասին մտածելն անգամ անհեթեթ է», - եզրակացրել է Լավրենտի Միրզոյանը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG