Մատչելիության հղումներ

Թռչնագրիպի հարցը քննարկվել է Հայաստանի նախագահի մոտ


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հետ այսօր քննարկել է թռչնագրիպի վտանգի հետ կապված խնդիրներ:

Ըստ նախագահի մամուլի ծառայության, նախարարը ներկայացրել է հայաստանցի եւ ամերիկացի փորձագետների վերջին հետազոտությունների արդյունքները: Դրանք վկայում են, որ թռչնագրիպի հարուցիչը Հայաստանում դեռեւս չի հայտնաբերվել:

Հայաստանին սահմանակից բոլոր 4 երկրներում թռչնագրիպի դեպքեր են արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG