Մատչելիության հղումներ

Իսլամ Քարիմովն Արեւմուտքին հորդորում է «չմիջամտել Ուզբեկստանի ներքին գործերին»


Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն արեւմտյան երկրներին եւ կազմակերպություններին մեղադրել է իր երկրի դեմ «քարոզչական պատերազմ» վարելու մեջ: Որպես դրա վկայություն նա նշել է Ուզբեկստանին այլեւս վարկեր չտրամադրելու մասին Համաշխարհային բանկի որոշումը:

Քարիմովի պնդմամբ, Արեւմուտքը թյուրիմացաբար է պաշտոնական Տաշքենդին մեղադրում Անդիժանի անցած տարվա արյունալի իրադարձյությունների համար: Նա ասում է, որ Անդիժանի բախումներում ներքաշվածներին Արեւմուտքում ներկայացնում են իբրեւ տնտեսական պահանջներով ցույցեր կազմակերպած մարդկանց, մինչդեռ, ըստ Քարիմովի, իրականում «նրանք ավազակներ էին եւ ահաբեկիչներ»:

Քարիմովն Արեւմուտքին հորդորել է «դեմոկրատիա հաստատելու պատրվակով չմիջամտել Ուզբեկստանի ներքին գործերին»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG