Մատչելիության հղումներ

Աբդուլահ Գյուլը հետաձգել է այցը ԱՄՆ


Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը, որը մարտի 26-֊ին պետք է մեկներ ԱՄՆ, հետաձգել է իր այցը ականջի վիրահատությունից հետո:

Գյուլը վիրահատության է ենթարկվել Գյուլհանեի ռազմական հոսպիտալում այն բանից հետո, երբ Թունիսից վերադառնալուց որոշ չափով կորցրել է լսողությունը ինքնաթիռում օդի ճնշման բարձրացման պատճառով:

«Բժիշկները խորհուրդ են տվել արտգործնախարարին որոշ ժամանակ ձեռնպահ մնալ թռիչքներից»,֊ ասել է մի թուրք պաշտոնյա, ով ցանկացել է անանուն մնալ:

Ըստ Ֆրանսպրեսի, Գյուլը 4-֊օրյա այցով մեկնելու էր ԱՄՆ՝ քննարկելու, Կիպրոսի, Իրանի եւ Իրաքի հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG