Մատչելիության հղումներ

Բախում Լիոնում


Ֆրանսիայի Լիոն քաղաքում շաբաթ օրը անսպասելի բախվել են զբաղվածության մասին նոր օրենքի դեմ բողոքող ֆրանսիացի երիտասարդները եւ Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման դեմ բողոքող թուրքերը:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ՝ բողոքող խմբերին բաժանելու համար այն բանից հետո, երբ Լիոնի կենտոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման դեմ բողոքի ցույցի դուրս եկած շուրջ 2500 թուրքերը հարձակվել են երիտասարդների վրա:

Ըստ ոստիկանության, Թուրքիայի դրոշներով եւ «Հայոց ցեղասպանություն չի եղել» պաստառներով թուրքերը բախվել են ֆրանսիացի երիտասարդների հետ այն բանից հետո, երբ վերջիններս վանկարկել են «ֆաշիստներ» եւ «գնացե’ք տուն»:

Ցուցարարների երկու խմբերի միջեւ կարճատեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ոստիկանության վկայությամբ, երիտասարդ ցուցարաների մի մասը հայեր էին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG