Մատչելիության հղումներ

Բելառուսի ընտրություններում հաղթել է նախագահ Լուկաշենկոն


Բելառուսում կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում երրորդ ժամկետով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրություններին մասնակցել է ընտրողների 92,6 տոկոսը:

«Ըստ նախնական արդյունքների, Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ընտրողների քվեների 82,6 տոկոսը։ Միացյալ ընդդիմության թեկնածու Ալեքսանդր Միլինկեւիչը հավաքել է ձայների 6 տոկոսը», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Բելառուսի ԿԸՀ-ի նախագահ Լիդիա Երմոշինան՝ նշելով, թե ընտրության վերջնական արդյունքները մոտ են նախնական գնահատականներին։

Ընդդիմադիր թեկնածու Ալեքսանդր Միլինկեւիչը, սակայն, համարում է, որ ընտրությունները կոպտորեն կեղծվել են, եւ հանրահավաքում իր մոտ 20 հազար կողմնակիցներին կոչ է արել այսօր երեկոյան հավաքվել Մինսկի Հոկտեմբերյան հրապարակում՝ բողոքի հանրահավաքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG