Մատչելիության հղումներ

«Ա1+»-ին վտարում են ոչ միան եթերից


Այսօր կեսօրին Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեում գտնվող «Ա1+»-ի գրասենյակ պետք է գային հարկադիր կատարողները` «Ա1+»-ի աշխատակազմին վտարելու:

«Դատական ակտերի հարկադիր կատարման օրենքի համաձայն՝ վտարման մասին որոշումը պետք է կատարվի 2 ամսվա ընթացքում, իսկ այս դեպքում դատարանը մարտի 15-ին տվել է կատարողական թերթ: Մյուս օրը հարկադիր կատարման ծառայությունը հարուցել է վարույթ, գրությամբ այն ուղարկել պարտապանին՝ պարտավորեցնելով մինչեւ մարտի 17-ը, ժամը 12-ը կամովին ազատել տարածքը: Այստեղ օրենքի խախտում չկա: Պարզապես զարմացնում է ու մտածելու տեղիք է տալիս հարկադիր կատարողների այսպիսի հապճեպությունը», - ասում է իրավաբան Օլգա Սաֆարյանը:

Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը
կարծում է, որ այս իրավիճակում ակադեմիան իշխանությունների ձեռքում ընդամենը գործիք է, եւ իրական նպատակը իշխանությունների կոկորդում ոսկոր դարձած «Ա1+»-ի գործունեությունը խաթարելն է:

Հարկադիր կատարողները այսօր նշված ժամին չեկան: Փոխարենը եկավ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցը՝ տարածքի նոր առաջարկով:

«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի խոսքով, առաջարկված տարածքը Բուզանդի փողոցում է: «Ա1+»-ի ներկայիս 240 քմ-ի դիմաց` միայն 100 քմ մակերեսով:

«Այսօր պետք է գնամ, տարածքը զննեմ ու տեսնեմ հնարավոր կլինի՞ արդյոք մեր գործունեությունը այդ տարածքում», -֊ ասաց Մեսրոպ Մովսեսյանը:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG