Մատչելիության հղումներ

ԱՊՀ դիտորդները Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններին չեն հետեւելու


ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն այսօր հայտնել է, որ ԱՊՀ դիտորդները Ուկրաինայում մարտի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին չեն հետեւելու:

«Մենք պաշտոնական հրավեր չենք ստացել ո’չ Ուկրաինայի արտգործնախարարությունից, ո’չ ԿԸՀ-ից: Իսկ առանց հրավերի մեկնել չենք կարող», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ասել է Ռուշայլոն՝ հավելելով, որ դիտորդների հավատարմագրման ժամկետը լրանում է այսօր:

«Ամենայն հավանականությամբ, սա վերջնական որոշում է. ԱՊՀ դիտորնդերը Ուկրաինա չեն մեկնի: Բայց մենք դրանից մեծ ողբերգություն չեն սարքում: Յուրաքանչյուր պետության իրավունքն է՝ հրավիրել դիտորդներ կամ ոչ», - ասել է ԱՊՀ գործադիր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG