Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Չինաստանը ակնարկել են, թե ձեռնպահ կմնան Կոսովոյի անկախության բանաձեւի քվեարկության ժամանակ


«Ֆայնենյշլ Թայմս» թերթի փոխանցմամբ, Ռուսաստանը եւ Չինաստանը Միացյալ Նահանգներին նկատել են տվել, որ ՄԱԿ-ում չեն խոչընդոտի Կոսովոյի անկախության բանաեւի ընդունումը եւ կնախընտրեն ձեռնպահ մնալ:

Թերթը պնդում է, թե իր աղբյուրների համաձայն, նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը Մոսկվային եւ Պեկինին համոզել է, որ այդ երկրամասի անկախության ճանաչումը բացառիկ կլինի եւ նախադեպ չի դառնա Չեչնիայի, Տիբեթի եւ Թայվանի անկախությունը ճանաչելու համար:

Ըստ «Ֆայնենյշլ Թայմս»-ի, դեռ անցյալ շաբաթ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկնել է Կոսովոյի անկախության խնդիրը, եւ Լավրովը հավաստիացրել է, որ Ռուսաստանը չի առարկի:

Վերլուծաբանները նշում են նաեւ, որ, այդուհանդերձ, Մոսկվայում որոշ շրջանակներ կարող են հետագայում արծարծել Կոսովոյի օրինակով Աբխազիայի կամ անջատողական այլ տարածքների անկախությունը ճանաչելու թեման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG