Մատչելիության հղումներ

Հաշմանդամները ուշադրության կարիք ունեն


«Մեր հասարակությունում հաշմանդամ երեւույթը դիտարկում են բժշկական տեսանկյունից, այնինչ քաղաքակիրթ երկրներում այս հարցին մոտենում են սոցիալական կողմից», - այսօր հրավիրած ասուլիսում նշեց «Հույսի կամուրջ» կազմակերպության սեմինարավար Նշան Աբասյանը: - «Համաձայն բժշկական տեսակետի, հաշմանդամ են համարվում նրանք, ովքեր չեն կարող քայլել, տեսնել եւ այլն: Սոցիալական առումով հաշմանդամ են նրանք, ովքեր չեն կարող հասարակության մյուս անդամների հետ հավասար օգտվել հասարակական ծառայություններից: Օրինակ, սոցիալական տեսանկյունից հաշմանդամ չի կարելի համարել նրան, ով չի կարողանում քայլել, սակայն թեքահարթակների միջոցով կարողանում է տեղաշարժվել, մյուսների հետ հավասարապես կարողանում է օգտվել վերելակներից եւ այլն: Այս դեպքում քայլել չկարողացող մարդը առօրյայում հետ չի մնում մյուսներից, ուստի նա հաշմանդամ չի համարվում»:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG