Մատչելիության հղումներ

Ծալկայի դեպքերով մտահոգված են նաեւ ուսանողները


Նախաձեռնողներից Հրանտը ասում է. - «Ուզում ենք այս նամակը փոխանցել դեսպանին, որ հետաքննությունը տարվի անաչառ եւ որքան հնարավոր է արագ, որովհետեւ, մեր տեղեկություններով, դա եղել է ոչ թե փողոցային կռիվ, այլ էթնիկ բնույթ է կրել»:

Ուսանողներին մտահոգել է հատկապես այն փաստը, որ Վրաստանի իրավապահ մարմիններն ու մամուլը սպանությունը համարում են սոսկ կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպ: Սակայն դեպքի ականատեսները, ինչպես նաեւ այլ աղբյուրներ վկայում են, որ հայազգի Գեւորգյանը սպանվել է վրացի երիտասարդների կողմից միտումնավոր հրահրաված բախման արդյունքում:

Իրենց նամակում ուսանողները պահանջում են Գեւորգյանի սպանության գործի անաչառ հետաքննություն: «Հանցագործության բնույթը հասարակության համար վտանգավոր է, մանավանդ, որ վերջին շրջանում Ջավախքի հայ բնակչության նկատմամբ խտրական քաղաքականություն է տարվում», - ասաց Երեւանի պետական համալսարանի ուսանող Աղասի Միքայելյանը:

«Հրավիրելով ձեր ուշադրությունը նշված արատավոր երեւույթների վրա, մեր արդարացի պահանջն ենք հնչեցնում առ այն, որ համարժեք պատասխան տրվի էթնիկական անհանդուրժողականության եւ ազգային խտրականության նմանօրինակ ցանկացած դրսեւորումներին: Հետամուտ ենք լինելու գործի քննությանն ու շուտափույտ բացահայտմանը», - ասված է ուսանողների նամակում:

Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մխիթար Աբաջյանը հավաստել է, որ գործի քննությունը դեռ շարունակվում է, արդեն կան կասկածյալներ, եւ որ հետաքննությունը կանցկացվի անաչառ:


Քրիստինե Աղալարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG