Մատչելիության հղումներ

Նինո Բուրջանաձե. «Որոշակի ուժեր փորձում են սրել հարաբերությունները Ախալքալակի շրջանում»


«Վրաստանի Ախալքալակի շրջանում որոշակի ուժեր փորձում են սրել հարաբերությունները հայ եւ վրաց բնակչության միջեւ», - ըստ «Ռեգնում»-ի, երկուշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստի ժամանակ հայտարարել է խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն:

«Նման իրավիճակը լուրջ խնդիր է երկրի համար: Անհրաժեշտ է զգուշանալ սադրանքներից: Բոլոր մեղավորները պետք է պատժվեն», - նշել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը:

Իսկ «Կովկասպրես» գործակալությունը հաղորդում է, որ Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստի ժամանակ պատգամավոր Բեսո Ջուղելին քննադատել է Բուրջանաձեին՝ Ախալքալակից ընտրված պատգամավոր Համլետ Մովսեսյանի հետ չհանդիպելու համար: Բուրջանաձեն խոստացել է հանդիպել Մովսեսյանի հետ եւ քննարկել Ջավախքում ստեղծված իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG