Մատչելիության հղումներ

Վրաստանը պատրաստ է «ընդունելի գնով» վաճառել մայր գազատարը


Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին հայտարարել է, որ Վրաստանը կարող է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությանը վաճառել Հարավային Կովկասը սնող մայր գազատարը՝ եթե առաջարկվող գինը եւ պայմանագիրը ընդունելի լինեն Վրաստանի համար:

«Եկեք պատկերացնենք, որ «Գազպրոմ»-ը առաջարկում է բավական բարձր գին գազատարի համար, սկսում է իրականացնել վերականգնման աշխատանքներ եւ ցանկանում, որ ապագայում պայմանագրով նախատեսված պայմանները ընդունելի լինեն մեզ համար: Ինչո՞ւ մենք պետք է մերժենք «Գազպրոմ»-ին», - ըստ civil.ge-ի, շեշտել է Գիլաուրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG