«2006 թվականի գարունը կարեւոր պահ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում», - ըստ ադրբեջանական ATV հեռուստաալիքի, հայտարարել է Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը:
«Մենք կարծում ենք, որ 2006 թվականին կկարողանանք հասնել ավելի մեծ արդյունքների», - ասել է ամերիկացի դիվանագետը՝ ավելացնելով, թե Բաքու երկօրյա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Սթիվեն Մաննը ուղեկցում է աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդական Դենիել Ֆրիդին: Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացել է, որ պետքարտուղարի խորհրդականը Երեւանում կլինի հինգշաբթի օրը ՝ մարտի 16-ին:
«Դեսպան Ֆրիդը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանում եւ Հայաստանում՝ քննարկելով երկու երկրների նախագահների Ռամբույեում կայացած հանդիպումից հետո ստեղծված կացությունը», - անցած շաբաթավերջին ասել էր պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄքՔորմաքը: