Մատչելիության հղումներ

Միջազգային լրագրողական կազմակերպությունը մտահոգված է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցների ձերբակալմամբ


«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնել Թուրքմենստանում «Ազատություն» ռադիոկայանի երկու թղթակիցներ ձերբակալման կապակցությամբ:

Մերեթ Խոմմադովը եւ Յումադուրդի Օվեզովը մարտի 7-ին ձերբակալվել են տեղի ոստիկանների կողմից, եւ մինչեւ այժմ նրանց գտնվելու վայրն անհայտ է: Թուրքմենստանի իշխանությունները հրաժարվում են բացատրություններ տալ ձերբակալվածների ընտանիքներին:

«Ազատություն» ռադիոկայանը նաեւ զրկվել է Թուրքմենստանի իր ողջ թղթակցական ցանցի հետ հաղորդակցվելու հնարավորությունից:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն փաստել է, որ «Ազատություն» ռադիոկայանը համարվում է «Թուրքմենստանի իրադարձությունների մասին հաղորդող միակ անկախ աղբյուրը»:

«Ազատություն» ռադիոկայանի գործող նախագահ Ջեֆ Թրիմբլը հայտարարել է, որ «առանց որեւէ իրավական հիմքի այս հետապնդումը մամուլի ազատության եւ խիզախ լրագրողների մարդու իրավունքների կոպիտ խախտում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG