Մատչելիության հղումներ

Սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով ջավախքահայ երիտասարդները լքում են իրենց ծննդավայրը


Ըստ Թորոսյանի, թե’ վրացական եւ թե’ հայկական կառավարությունները աչք են փակում այս խնդրի վրա, ինչը խիստ վտանգավոր է, որովհետեւ ամենապարզ հաշվարկներն անգամ ցույց են տալիս, որ եթե այսպես շարունակվի, ապա 30 տարի հետո Ջավախքում ոչ մի հայ չի մնա: Երիտասարդները չունեն ժամանցի կենտրոն: Եթե հարեւան վրացաբնակ ավելի փոքր քաղաքներում եւ գյուղերում կան թատրոններ, մշակույթի տներ, ապա Ջավախքում մնացել է միայն մի կիսախարխուլ գրադարան:

Վրաստանի խորհրդարանում կան 5 հայազգի պատգամավորներ, սակայն, ըստ այսօրվա բանախոսների, նրանցից ոչ մեկը ջավախքահայության վիճակը թեթեւացնող օրենսդրական որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, եւ դա պայմանավորված է նրանով, որ հայազգի խորհրդարանականները չեն ընտրվել ժողովրդավարական ճանապարհով:

Քննարկմանը ներկա Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն, պատասխանելով այս հարցադրումներին նշեց, որ խնդիրը կա, սակայն նման վիճակ է ոչ միայն Ջավախքում է, այլեւ Վրաստանի մյուս հեռավոր շրջաններում:


Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG