Մատչելիության հղումներ

Վաշինգտոնյան հանդիպումից հետո համանախագահները ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից


Վաշինգտոնում ավարտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը: Հանդիպման ընթացքում դիվանագետները վերլուծել են Ռամբույեի հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ուղղված հետագա քայլերը:

Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, հանդիպումը տեւել է 3 օր, իսկ դրա ավարտին քննարկված հարցերի վերաբերյալ որեւէ մեկնաբանությամբ Մինսկի խմբի համանախագահները հանդես չեն եկել: Հայտարարվել է սոսկ, որ քննարկումների արդյունքների, հետագա քայլերի վերաբերյալ պաշտոնական Երեւանն ու Բաքուն, ինչպես նաեւ ԵԱՀԿ ղեկավարությունը «կտեղեկացվեն հավելյալ»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG