Մատչելիության հղումներ

Բանտում նաեւ ստեղծագործում են


Դեպի ազատություն ուղարկված այդպիսի ուղերձներ են հավաքված 12 քառակուսի մետրում՝ մի փոքրիկ սրահում, որ բացվել է վերջերս՝ ընդամենը երկու շաբաթ առաջ: Այստեղ կարելի է գտնել ազատազրկման մեջ գտնվող մարդկանց ձեռքի աշխատանքները: Դրանք պատրաստված են ամենատարբեր, հաճախ անսովոր նյութերից, ասենք՝ հացի խմորից, բիլիարդի գնդերից, էբոնիտից: Իհարկե՝ կան նաեւ դասական նյութեր՝ փայտ, կտավ, ներկեր:

Նյութերը նրանց տրամադրում է «Աջակցություն դատապարտյալներին» հասարակական կազմակերպությունը, որն էլ հենց նախաձեռնել է նման խանութ - սրահի ստեղծումը: Կազմակերպության նախագահ Գագիկ Մադոյանն ասում է, որ այս ձեռնարկը առաջին հերթին դատապարտյալներին կտա արվեստի միջոցով արտահայտվելու հնարավորություն ու աշխատանք:

Բացի արվեստի միջոցով ինքնարտահայտվելու հնարավորությունից, դատապարտյալները ստանում են նաեւ իրենց աշխատանքի միջոցով գումար վաստակելու հնարավորություն: Աշխատանքներից ստացված եկամուտի միայն 10 տոկոսն է վերցնում սրահը, մնացածը ստանում է դատապարտյալը: Սրահում ներկայացված վարդարանների, եկեղեցիների ու նավերի մանրակերտների, կտավների գինը բավական ցածր է, քանի որ աշխատանքները գնահատում են հենց իրենք՝ դատապարտյալները:

Գագիկ Մադոյանն ասաց, որ իրենք արդեն սկսել են երկրորդ խանութի կառուցման աշխատանքները. այն կլինի ավելի մեծ եւ կներկայացնի ոչ միայն դատապարտյալների ստեղծած արվեստի գործերը, այլեւ նրանց արտադրած կահույքը, մետաղական իրերն ու սպիտակեղենը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG