Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Վրաստանի հեղինակությունը Եվրոպայում օրեցօր աճում է»


«Վրաստանի հեղինակությունը Եվրոպայում օրեցօր աճում է, եւ հույս ունեմ, որ եվրոպացի գործընկերների աջակցությունը Վրաստանին թույլ կտա արագացնել հակամարտությունների կարգավորումը», - Թբիլիսիում ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք համագործակցում ենք, թեեւ կցանկանայինք, որ Ռուսաստանը կիսեր վրացական կողմի լավատեսությունը եւ ակտիվ ջանքեր գործադրեր հակամարտությունների կարգավորման համար», - ըստ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության, հայտարարել է Մեթյու Բրայզան:

Իսկ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդական Դենիել Ֆրիդը Կոնգրեսի ենթակոմիտեում կայացած լսումների ժամանակ հայտարարել է, թե պաշտոնական Վաշինգտոնը համարում է, որ Ռուսաստանը կարող էր ավելին անել՝ օգնելու վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների կարգավորմանը:

«Հուսով ենք, որ Ռուսաստանը կօգտվի Հարավային Օսիայի հակամարտության խաղաղ կարգավորման՝ Վրաստանի առաջարկներից, եւ աշխատանք կտանի համաձայնության ուղղությամբ, որը կհարգեր ինչպես Վրաստանի տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Հարավային Օսիայի բնակչության շահերը», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG