Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ Հանովերի ցուցահանդեսում


Գերմանիայի Հանովեր քաղաքում այսօր բացվում է տեղեկատվական տեխոնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսը, որտեղ, ի թիվս 71 երկրների 6200 ընկերությունների, իրենց արտադրանքն են ցուցադրելու նաեւ 8 ընկերություններ Հայաստանից:

«Հանովերի ցուցահանդեսում ամեն տարի ցուցադրվում են աշխարհի հաջողությունները համակարգչային տեխնոլոգիաների եւ ծրագրային միջոցների ոլորոտում: Այնտեղ պայմանագրեր են կնքվում բոլոր ընկերությունների միջեւ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հայաստանը, նրա խոսքերով, Հանովերի ցուցահանդեսի մշտական մասնակիցն է: Այս տարի էլ տաղավարում իրենց արտադրանքն են ներկայացնելու 8 հայկական ընկերություններ: Գրիգորյանի խոսքերով, դրանք համակարգչային ծրագրավորմամբ՝ վեբ-դիզայնով զբաղվող ընկերություններ են:

«Նախորդ տարիներին հայկական ընկերությունները բավական համեստ պայմանագրեր են կնքել: Կարեւորն այն է, որ Հայաստանը ամեն տարի ցուցահանդեսում ներկայանում է իր տաղավարով, ինչը չի կարելի ասել մեր հարեւանների մասին. Ադրբեջանը անցած տարվանից է սկսել մասնակցել, իսկ Վրաստանը ընդհանրապես չի մասնակցել Հանովերի ցուցահանդեսին», - ասել է Գրիգորյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG