Մատչելիության հղումներ

Վրաստանում վերացվել է թռչնագրիպի օջախը


Վրաստանի գյուղատնտեսության նախարար Սվիմոնիշվիլին այսօր հայտարարել է, որ հաջողվել է լիովին վերացնել թռչնագրիպի օջախը Աջարիայի Խելվաչաուրիի շրջանում:

«Մենք վերացրել ենք թռչնագրիպի օջախը Խելվաչաուրիի շրջանում: Այդ կապակցությամբ Վրաստանի կառավարությունը շաբաթավերջին դիմելու է նախագահ Սահակաշվիլուն՝ չեղյալ հայտարարել շրջանում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագիրը, որը պետք գործեր մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նախարարը:

Փետրվարի 24-ին Խելվաչաուրիի շրջանի Ադլիա գյուղի մոտ հայտնաբերվել էին սատկած կարապներ, որոնցից երկուսի մոտ Թբիլիսիի լաբորատորիայում հաստատել էին թռրնագրիպի մահացու H5N1 վիրուսի առկայությունը, ինչը այնուհետեւ հաստատել էր նաեւ Լոնդոնի մասնագիտացված լաբորատորիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG