Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը մարտի վերջին Վաշինգտոնում ստորագրելու են ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հնգամյա ծրագրով Հայաստանին շուրջ 235 միլիոն դոլարի դրամաշնորհի հատկացման մասին համաձայնագիրը:
Դրամաշնորհը ուղղվելու է հիմնականում Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը:
Ըստ աղբյուրի, Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունենալու մարտի 26-ին մեկնարկող՝ Ամերիկայի հայկական կազմակերպությունների գործունեությանը նվիրված եռօրյա կոնֆերանսում, որին մասնակցելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մայիս Մայիլյանը: