Մատչելիության հղումներ

Աբդուլլա Գյուլ. «Կարեւոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը շարունակվի»


«Թուրքիայում պահպանվում է հույսը, որ Պրահայի ձեւաչափի շրջանակներում հնարավոր կլինի առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Կարեւոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը շարունակվի՝ նախագահների եւ արտգործնախարարների մակարդակով», - «Թրենդ» գործակալության բացառիկ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը:

Նրա խոսքերով, հակամարտության կարգավորումը, անշուշտ, «ավանդ կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավման գործում»:

«Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի գործընթացը դիտել որպես հենք, որը թույլ կտա գտնել հակամարտության լուծումը: Միեւնույն ժամանակ, համոզված ենք, որ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտակար կլինի հեռատես եւ ավելի բազմակողմանի մոտեցումը», - ասել է Աբդուլլա Գյուլը:

Անդրադառնալով Ռամբույեում կայացած բանակցություններին, Թուրքիայի վարչապետը կարծիք է հայտնել, թե «բոլորի համար ձեռնտու կլիներ, եթե 2006 թվականին հակամարտության կարգավորման գործում առաջընթացի միտված ջանքերը շարունակվեին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG