Մատչելիության հղումներ

Դատարանը մեղսունակ է ճանաչում Ռամիլ Սաֆարովին


Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարության հերթական նիստում Բուդապեշտի դատարանը մեղսունակ է ճանաչել ամբաստանյալին:

Մարգարյանի ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան Նազելի Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում տեղեկացրեց, որ դատարան հրավիրված երկու հունգարացի վկաների ցուցմունքները եւ 4-րդ փորձագետի եզրակացությունը լսելուց հետո դատավորը մերժել է Սաֆարովի պաշտպանների բոլոր միջնորդությունները նոր վկաներ հրավիրելու վերաբերյալ եւ, հիմք ընդունելով առաջին փորձագետի եզրակացությունը (hանցանքի պահին ՍաՖարովի մեղսունակ լինելու մասին), որոշել է, որ բավարար տեղեկություններ կան գործի առնչությամբ մեղադրող եւ պաշտպանող կողմերի վերջնական եզրակացության համար:

Մեղադրական եւ պաշպանական ճառերը, ինչպես նաեւ ամբաստանյալի վերջին խոսքը լսվելու են հաջորդ նիստում, որը նշանակված է ապրիլի 4-ին:

Դատարանի վճիռը կհրապարակվի ապրիլի 13-ին:

Նազելի Վարդանյանի պարզաբանմամբ, քանի որ դատավարության ընթացքում ամբաստանյալին ներկայացված մեղադրանքի փոփոխություն չի եղել, Հուգարիայի քրեական օրենսգրքի համաձայն եւ ըստ ներկայացված մեղադրանքի, Ռամիլ Սաֆարովին կարող են դատապարտել 10-15 տարվա կամ ցմահ ազատազրկման:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG