Մատչելիության հղումներ

Իրանը փոխհատուցում է պահանջում միջազգային ատոմային գործակալությունից


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր փոխհատուցում է պահանջել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից՝ իր երկրի միջուկային ծրագիրը 2003 թվականից սառեցնելու համար: Նա նաեւ սպառնացել է փոխել վերաբերմունքը միջազգային գործակալության նկատմամբ՝ «եթե այդ մարմինը գործիք ծառայի մի քանի երկրի ձեռքում»:

Մինչդեռ այսօր Վիեննայում գործակալությունը շարունակել է քննարկել Իրանի միջուկային ծրագիրը: Ըստ արեւմտյան գործակալությունների՝ վիճահարույց հարցերից մեկն այն է, թե որքան ժամանակով պետք է Իրանը կասեցնի ուրանի հարստացումը: Դիվանագետները պնդում են, որ Իրանը կհամաձայնի դա անել 2 տարով, սակայն եվրոպական տերությունները ավելի երկար ժամկետ են պահանջում:

Արեւմուտքը մտավախություն ունի, որ Իրանը ատոմային ռումբ է մշակում, Իրանը, մինչդեռ, պնդում է, որ օգտագործելու է միջուկային էներգիան զուտ խաղաղ նպատակներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG