Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը ժամանել է Ճապոնիա


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա:

Վաղը Ալիեւը հանդիպելու է Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի հետ եւ ելույթ է ունենալու Միջազգային խնդիրների ինստիտուտում՝ «Ադրբեջանը եւ արդի աշխարհը» թեմայով:

Ուրբաթ օրը կկայանա Ադրբեջանի նախագահի հանդիպումը վարչապետ Ձյունիչիրո Կոիձումիի հետ:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ, Ադրբեջանը Ճապոնիայից ընդհանուր առմամբ մոտ 700 միլիոն դոլարի դրամաշնորհներ է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG