Մատչելիության հղումներ

«Էստոնիան պետք է դառնա Եվրոպայի հինգ ամենահարուստ երկրներից մեկը»


Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպը այսօր ասել է, որ իր երկիրը պետք է դառնա Եվրոպայի 5 ամենահարուստ պետություններից մեկը: «Մեր ողջ գործունեությունը Եվրամիության շրջանակներում պետք է ելնի այդ նպատակից», - շեշտել է վարչապետը պատգամավորների առջեւ իր ելույթում:

Վարչապետի վկայությամբ՝ վերջին երկու տարվա ընթացքում Էստոնիան կարողացել է մոտենալ այդ նպատակին: Գրեթե 10֊-տոկոսանոց տնտեսական աճը եւ գործազրկության նվազեցման Եվրոպայում ամենաբարձր տեմպերը, վարչապետի կարծիքով, ապացուցում են, որ «Եվրամիությանն անդամակցելու օգուտները արդեն զգացել է բնակչության մեծամասնությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG