Մատչելիության հղումներ

«Սերունդների երթ»՝ մարտի 8-ին


«Բեմի կարոտն ուրիշ է, դա անբացատրելի զգացողություն է, պիտի ապրես», - ասում է նա:

Իր սիրելի Երեւանը հետ բերելու համար Վազգեն Ասատրյանը դժվարությամբ հավաքել է բոլոր ընկերներին ու առաջարկել 30 տարի անց դարձյալ համերգով հանդես գալ: Եվ ահա մի քանի փորձերից հետո կարոտած հանդիսատեսը դարձյալ լսեց 70-ականների Երեւանին. - «Քանի տարի է՝ չեմ հիշում, որ ողջ պարտերը պարեր: Տարբեր սերունդներից էր հանդիսատեսը՝ մեծից փոքր»,- պատմում է երաժիշտը:

Իսկ մարտի 8-ին արդեն իրար կմիանան բոլոր ժամանակների աստղերը: Դարձյալ Վազգեն Ասատրյանի մտահղացմամբ, մարտի 8-ի համերգին 70-ակականների երգիչները զուգերգերով հանդես կգան այժմյան աստղերի հետ: Զրուցակիցս ասում է, որ այս համերգը ամեադժվարն էր, քանի որ ձայների եւ ոճերի անհամատեղելիություն կար, բայց փորձերի շնորհիվ ամեն ինչ կարծես լավ է ստացվում:

Արսեն Սաֆարյանը, օրինակ, Գայանե Հովհաննիսյանի հետ է երգելու: Երգիչն ասում է, որ համերգից մի քանի օր առաջ ինքն արդեն շատ հուզված է.- «Երբեւէ չէի երազի, որ մանկության տարիներիս երգիչների հետ եմ բեմում կանգնելու... Սա հպարտություն է»:

Մարտի 8-ի համերգին մասնակցելու համար Երեւան կգա Ռոզի Արմենը: «Նա որոշել է վերջնականապես հաստատել Երեւանում», - փոխանցեց Վազգեն Ասատրյանը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG