Մատչելիության հղումներ

Ստամբուլում հրկիզվել է երթուղային ավտոբուս


Կիրակի օրը մոտ երկու տասնյակ քուրդ գրոհայիններ Ստամբուլում բանուկ փողոցներից մեկում կանգնեցրել են երթուղային մի ավտոբուս, ստիպել են վարորդին եւ ուղեւորներին լքել այն, ինչից հետո ռումբ են նետել՝ հրկիզելով ավտոբուսը: Տուժածներ չկան:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը հաղորդում է նաեւ, որ գրոհայինները մի քանի րոպե վառվող ավտոբուսի շուրջ վանկարկել են Թուրքիայում Քուրդիստանի ստեղծման եւ Աբդուլլա Օջալանին ազատ արձակելու պահանջով կոչեր, ինչից հետո փախել են դեպքի վայրից:

Իսկ «Ֆրանսպրես»-ը տեղեկացնում է, որ մեկ անցորդ է վիրավորվել երկուշաբթի օրը Թուրքիայի հարավ-արեւելյան Իդիլ քաղաքում քուրդ գրոհայինների կողմից թուրք զինվորականի մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից:

1984 թվականից Թուրքիայում իրավապահների եւ արգելված Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների բախումներից զոհվել է շուրջ 37 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG