Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը փաստահավաք առաքելություն է ուղարկելու Նախիջեւան եւ Ղարաբաղ


Եվրախորհրդի նախագահ Թերի Դեւիսը Հայաստանի խորհրդարանի խոսնակին հասցեագրված պատասխան նամակում հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը փաստահավաք առաքելություն կուղարկի Նախիջեւան եւ Լեռնային Ղարաբաղ:

Ազգային ժողովի մամլո ծառայությունը հիշեցնում է, որ Արթուր Բաղդասարյանը նամակով դիմել էր Դեւիսին՝ կոչ անելով կանխել պատմական հուշարձանների ոչնչացումը Հին Ջուղայում:

Եվրոպացի պաշտոնյայի պատասխանում նշված է, որ Եվրախորհուրդը մեծ կարեւորություն է տալիս մշակութային ժառանգության պահպանմանը:

«Հարավային Կովկասում մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման վերաբերյալ տեղեկությունները դրդել են Նախիջեւան եւ Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկ անել», - հայտնել է Դեւիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG