Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը քննադատել է Եվրախորհրդարանի բանաձեւը


Էլմար Մամեդյարովը դժգոհություն է հայտնել Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի առիթով եւ համապատասխան նամակով դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Խոսե Բորրելին:

Եվրախորհրդարանն օրերս ընդունել է բանաձեւ, որով խստորեն դատապարտել է Հին Ջուղայի հայկական գերեզմանոցն ավերելու փաստը:

«Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի բաժնի ղեկավար Թահիր Թաղիզադեն ասել է, թե Մամեդյարովը Բորրելին հասցեագրած նամակում տեղեկացրել է, որ «տեսագրությունը, որն իբր պատկերում է հայկական հուշարձանների ավերումը, շատ աղոտ է»:

«Նախարարը հայտարարել է, թե այդ բանաձեւը հիմնավորված չէ», - ասել է Տաղիզադեն՝ հավելելով, թե Ադրբեջանը պատրաստ է այդ հարցում համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG