Մատչելիության հղումներ

Հայաստանը արձագանքել է ՄԱԿ-֊ի նախաձեռնությանը


Հայաստանը աշխարհի այն 19 երկրների թվում է, որոնք դրականորեն են պատասխանել Արտակարգ արձագանքման կենտրոնական հիմնադրամ ստեղծելու ՄԱԿ֊-ի նախաձեռնությանը:

«Ռոյթերզ»-ի վկայությամբ, հաջորդ շաբաթ ՄԱԿ-֊ը ներկայացնելու է այդ նոր ծրագիրը, որի նպատակն է առնվազն 500 միլիոն դոլար հավաքել աշխարհի տարբեր վայրերում արտակարգ իրադրությունների դեպքում օգնություն ցույց տալու նպատակով: Առայժմ հիմնադրամում 188 միլիոն դոլար է կուտակվել ՄԱԿ֊-ի անդամ 19 երկրների՝ այդ թվում նաեւ Հայաստանի, նվիրատվություններից:

«Հայաստանը դրականորեն է արձագանքել ՄԱԿ֊-ի նախաձեռնությանը եւ պատրաստակամություն է հայտնել իր ներդրումը կատարել հիմնադրամին»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը՝ հավելելով, որ Հայաստանի ներդրումը «մեր երկրի հնարավորությունների սահմաններում է»:

Միեւնույն ժամանակ, բարգավաճ երկրներից շատերը՝ ԱՄՆ-֊ը, Ճապոնիան, Ավստրալիան, Կանադան եւ այլ զարգացած պետություններ, առայժմ չեն արձագանքել ՄԱԿ-֊ի նախաձեռնությանը:

«Կառավարությունները հավաստիացնում են, որ պատրաստ են արագ եւ արդյունավետ օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, սակայն այժմ, երբ արդեն գոյություն ունի արտակարգ արձագանքման համաշխարհային հիմնադրամը, նրանք դժկամությամբ են գումարներ հատկացնում հիմնադրամին», - ասել է Oxfam միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Սառա Կլայնը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG