Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կրթություն ստանալու հնարավորությունը ամրագրվում է պետական մակարդակով


Եթե մինչեւ հիմա ԱՄՆ-ում կրթություն ստանալու հնարավորությունը սահմանափակվում էր միջբուհական կամ մասնավոր ծրագրերով, ապա այժմ այն փոխադրվում է պետական մակարդակ: Սերգո Երիցյանը, բարձր գնահատելով ԱՄՆ-ի կրթական համակարգը, կարծիք հայտնեց, որ «Հայաստանի կրթական բարեփոխումների ներկա փուլում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը շատ օգտակար կարող է լինել»:

Այս տարվանից արդեն մրցույթով ընտրված ուսանողներ ու աշակերտներ կմեկնեն Միացյալ Նահանգներ`կրթություն ստանալու: ԱՄՆ-ում ուսանող երիտասարդները նաեւ կրթաթոշակ կստանան:

«Վերջին տարիներին մենք ուրախությամբ հազարավոր հայ ուսանողների ենք ընդունել ԱՄՆ-ի դպրոցներում եւ համալսարաններում, եւ իհարկե, այս գործընթացը բազմաթիվ խոչընդոտներ ու դժվարություններ է առաջացնում, բայց կարծում եմ, որ այսօրվա համաձայնագիրը եւս մեկ խոչընդոտ է վերացնում այս ոլորտում», - ասաց Ջոն Էվանսը:

ԱՄՆ-ում կրթություն ստանալ ցանկացողները կընտրվեն մրցութային կարգով: Հուշագիրը, այնուհանդերձ, չի հստակեցնում մրցույթի պայմանները, չի որոշակիացնում, թե յուրաքանչյուր տարի քանի՞ հայ ուսանող եւ աշակերտ կմեկնի ԱՄՆ, կոնկրետ ո՞ր բուհերի ուսանողները կարող են մասնակցել ծրագրին եւ թե ԱՄՆ-ում բակալավրիատն ավարտելիս ի՞նչ դիպլոմ է ուսանողը ստանալու:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG