Մատչելիության հղումներ

Եվրամիության «եռյակի» բանակցությունները Իրանի հետ անարդյունք են ավարտվել


Եվրամիության «եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների բանակցությունները Իրանի բարձրաստիճան բանագնաց Ալի Լարիջանիի հետ անարդյունք են ավարտվել:

Վիեննայում այսօր կայացած 11-ժամյա բանակցություններից հետո Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարները հայտարարեցին, որ «ցավոք, չի հաջողվել համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ»: Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել երկուշաբթի օրը:

Մարտի 6-֊ին Իրանի միջուկային ծրագրի խնդիրը քննարկվելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում, որը կարող է հարցը տեղափոխել ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհուրդ: Արեւմուտքը մտավախություն ունի, որ Իրանը միջուկային զենք կարող է մշակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG