Մատչելիության հղումներ

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում


«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ռուսաստանցի ըմբիշ, հունա-հռոմեական ոճում Եվրոպայի կրկնակի չեմպիոն 3ուրի Պատրիկեեւը ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում:

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գենադի Սապունովը այդ առիթով ասել է, թե Պատրիկեեւն իրավունք կունենա հանդես գալ Հայաստանի հավաքականում միայն 2007 թվականի ապրիլին, քանի որ առնվազն երկու տարի պետք է անցնի Ռուսաստանի թիմի կազմում նրա անցկացրած վերջին գոտեմարտից:

«Վաղուց եմ լսել ռուսաստանյան դրոշը փոխելու 3ուրայի ցանկության մասին: Որքան գիտեմ, նա ընդունել է Հայաստանի ներկայացուցիչների առաջարկը», - ասել է Պատրիկեեւը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG