Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն աջակցում է ինտեգրացիոն գործընթացներին Ջավախքում


Թբիլիսիում չորեքշաբթի կայացել է «Սամցխե-Ջավախքում ազգամիջյան հարաբերությունների կառավարում» ծրագրի շնորհանդեսը, որի նպատակը Ջավախքում ինտեգրացիոն գործընթացներին աջակցելն է:

Ծրագիրը 2005 թվականի փետրվարին նախաձեռնել էր Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարը:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, շնորհանդեսում նշվել է, որ մեկ տարվա ընթացքում 216 վրացի եւ հայ պետական ծառայողներ մշակել են Ջավախքում ազգամիջյան հարաբերություններին, տնտեսական զարգացմանը, անվտանգության եւ կրթության խնդիրների վերաբերող 40 նախագիծ:

«Ծրագիրը ներառում է Թբիլիսիից մշտական հեռարձակումների կազմակերպում, պետական ծառայողներին վրացերեն լեզվի դասավանդում, աջակցություն հայազգի ուսանողներին՝ բուհական ընդունելության քննություններում, վրացերեն եւ հայերեն դասավանդող ուսուցիչների որակավորման բարձրացում, աջակցություն Ջավախքում զբաղվածության հիմնախնդրի լուծմանը», - շնորհանդեսի իր ելույթում հայտարարել է ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Ջոն դե Ֆոնբլանկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG