Ադրբեջանի Մաքսային ծառայության նորանշանակ ղեկավար Այդին Ալիեւը Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալիի հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ 2005 թվականին կազմել է 588 միլիոն դոլար՝ 2002 թվականի 250 միլիոնի դիմաց:
«Ռեգնում» գործակալություն հաղորդում է նաեւ, որ դեսպան Մորալին, իր հերթին, հույս է հայտնել, որ մետ ապագայում ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կհասնի 1 միլիարդի:
«Թուրքիան կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել շրջափակված Նախիջեւանի տնտեսությանը», - հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը: