Ինչպես ասում է հայաստանյան թիմի առաջնորդ Գայանե Բարսեղյանը, հայ երիտասարդները պետք է հայկական արժեքները եվրոպացիներին ներկայացնեն մնջախաղի, կավագործության, «մարմնի նկարչության» կամ արվեստի որեւէ այլ բնագավառի լեզվով: Իրենց մշակույթը ներկայացնելու նման փորձեր են անելու նաեւ մյուս երկրների ներկայացուցիչները:
«Մենք մինչեւ մարտի 5-ը ժամանակ ունենք ընտրելու, թե մշակույթի ո՞ր ճյուղի միջոցով ենք փորձելու ներկայացնել Հայաստանը», - ասում է Գայանե Բարսեղյանը:
Լեհաստանում հավաքվելու են Իսպանիայից, Լեհաստանից, Մոլդովայից,Ուկրաինայից, Լատվիայից եւ Հայաստանից եկած երիտասարդները:
Հայաստանցիները Լեհաստանի Լյուբլյանա քաղաք են ժամանելու մայիսի 9-ին եւ այնտեղ անցկացնելու են շուրջ 10 օր: Այդ օրերին միայն թիմի առաջնորդները կարող են հաղորդակցվել միմյանց հետ անգլերենով կամ ռուսերենով: Մյուս երիտասարդները կարող են հաղորդակցվել ցանկացած կերպ, բայց ոչ որեւէ լեզվի միջոցով: Հայաստանցի մասնակիցներն արդեն կատակում են՝ «Խոստանում ենք մինչեւ մայիս մոռանալ անգլերենը»:
Էրիկ Ղազարյան