Մատչելիության հղումներ

Շվարցենեգերը մտադիր է կրկին պայքարել Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնի համար


Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մտադիր է պայքարել նոյեմբերին այդ պաշտոնում վերընտրվելու համար: Երեկ նա համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է թեկնածուների գրանցման Լոս Անջելեսի պալատ:

Նախկինում հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը Կալիֆորնիա հայաշատ նահանգը ղեկավարում է 2003 թվականից, երբ վաղաժամկետ ընտրություններում հաղթեց նախորդ նահանգապետ Գրեյ Դեւիսին: Այն ժամանակվանից ի վեր Շվարցենեգերի վարկանիշը խիստ նվազել է. ամերիկյան լրատվամիջոցների վկայությամբ, նրա օգտին այսօր պատրաստ է քվեարկել նահանգի բնակչության ընդամենը մեկ երրորդը:

Առայժմ պարզ չէ, թե դեմոկրատներից ով կլինի հանրապետական Շվարցենեգերի մրցակիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG