Մատչելիության հղումներ

Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Ռուսաստանի առաջարկը ձախողելու փորձի մեջ


Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, ով Մոսկվայում բանակցել է ռուսաստանցի պաշտոնյաների հետ ուրանի հարստացումը Ռուսաստանում կազմակերպելու առաջարկի շուրջ, այսօր հայտարարել է, որ առաջարկի կենսագործմանը խոչընդոտում է ԱՄՆ-ը:

«Ամերիկացիներն ամեն կերպ խոչընդոտում են Ռուսաստանի առաջարկած ծրագրի իրագործմանը, քանզի դա նրանց ձեռնտու չէ», - ասել է Լարիջանին:

Արեւմտյան լրատվամիջոցները պնդում են, որ մոսկովյան բանակցություններն ավարտվել են առանց շոշափելի արդյունքի:

Միաժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ով գտնվում է Մալայզիայում, հայտարարել է, որ «Իրանը տեղի չի տա ճնշումներին եւ չի հրաժարվի իր միջուկային ծրագրից»:

Արեւմուտքը մտավախություն ունի, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG