Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ


Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, երեկ երեկոյան՝ 19:00-ին Մովսես գյուղի եւ 23:50-ին Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմից իրականացվել են հրաձգային կրակոցներ: Երկու դեպքում էլ հայկական կողմը պատասխան կրակ չի բացել, տուժածներ չկան:

Հաղորդվում է նաեւ, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը ժամը 01:30-ի սահմաններում, չի համապատասխանում իրականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG