Մատչելիության հղումներ

«Լրագրությունը աշխարհի ամենավտանգավոր մասնագիտությունն է»


«Լրագրությունը աշխարհի ամենավտանգավոր մասնագիտությունն է», - հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Նյու Յորքի բաժանմունքի ղեկավար Թալա Դաուլաթշանին:

Նա հայտնել է, որ 2005 թվականին աշխարհում զոհվել է 68 լրագրող, 300-֊ը վիրավորվել է, 800-֊ը՝ ձերբակալվել:

«Ահաբեկիչներն այլեւս լրագրողներին չեն համարում անկախ եւ անաչառ դիտորդներ: Նրանք համոզված են, որ լրագրողների միջոցով կարելի է ազդել այն երկրների կառավարությունների վրա, որտեղ գրանցված են այդ լրատվամիջոցները», -֊ փաստել է Դաուլաթշանին:

Նրա կարծիքով, անթույլատրելի է «լրագրողներին ծեծի, կտտանքների եւ մահապատժի ենթարկելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG