Իրանի նախկին նախագահ, բարեփոխական Մոհամեդ Խաթամին քննադատել է երկրի ղեկավար Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունները հրեաների Ողջակիզման վերաբերյալ:
«Չի կարելի մոռանալ, որ Հիտլերի եւ նացիզմի հանցանքներից մեկը անմեղ մարդկանց, այդ թվում հրեաների կոտորածն էր»,֊ - ասել է Խաթամին: Ողջակիզումը, ըստ նրա, պետք է ճանաչվի՝ «նույնիսկ եթե պատմական իրողությունը խեղաթյուրվում է եւ հսկայական ճնշում է գործադրվում պաղեստինցիների նկատմամբ»:
Իրանի նախագահ Ահմադինեջադը հրեաների ցեղասպանությունը «միֆ» է անվանել եւ կարծիք է հայտնել, որ հրեաների պետությունը պետք է վերացվի քարտեզից:
Խաթամին ղեկավարել է Իրանը 1997-֊ից մինչեւ 2005 թվականները եւ փորձել է երկխոսություն նախաձեռնել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ: