Մատչելիության հղումներ

Թբիլիսիում կքննարկվեն ազգամիջյան հարաբերությունների հարցերը


Վաղը Թբիլիսիում կներկայացվի «Ազգամիջյան հարաբերությունների մենեջմենթ» ծրագիրը, որի նպատակն է՝ կարգավորել ազգամիջյան հարաբերությունները հայաշատ Ջավախքում:

ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով բարձրագույն հանձնակատարի կողմից հովանավորվող նախաձեռնության նպատակը մայրաքաղաքի եւ Ջավախքի քաղաքացիական ծառայողների գիտելիքները խորացնելն է, նրանց էթնիկ առումով բազմազան միջավայրում աշխատոլ սովորեցնելը:

«Կովկասպրես» գործակալության համաձայն՝ անցած տարվա փետրվարից այս ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներն ավարտել է մոտ 200 ջավախքցի ծառայող:

Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցում վաղը կայանալիք քննարկումներին կմասնակցեն Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, կառավարության, Ջավախքի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG