Մատչելիության հղումներ

Անցկացվել է հերթական պլանային դիտարկումը


Փետրվարի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է իրականացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամ - Բարդա ճանապարհահատվածում:

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պետեր Քիին (Մեծ Բրիտանիա), Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Հարրի Էրոնենը (Ֆինլանդիա):

Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:

Միաժամանակ, ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ մարտի 1-ին Եվլախ, Բարդա եւ Աղդամ է այցելելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա Աղդամի շրջանի Գուզաննիլար գյուղում մասնակցելու է Օլիմպիական մարզական համալիրի հիմնարկեքի արարողությանը եւ հանդիպելու է տեղի բնակչության եւ ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG